Պորոշենկոն հայտարարել է Դոնբասում հրադադարի հաստատման մասին
03/09/2014 18:00

Պորոշենկոն հայտարարել է Դոնբասում հրադադարի հաստատման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում արյունահեղության անհապաղ դադարեցման հարցերը:

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցից հետո հայտարարել է Դոնբասում հրադադարի հաստատման մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխըմբռնում է ձեռք բերվել խաղաղությանն ուղղված քայլերի մասով:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ ապրիլից մինչ այս պահը Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2.500 մարդ, իսկ 6.000-ը՝ վիրավորվել:
 

Պորոշենկոն հայտարարել է Դոնբասում հրադադարի հաստատման մասին