.jpg)
Ռամոս. «Երիտասարդները հաղթելու հսկայական ցանկություն են դրսևորում»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը պնդում է, որ գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարող է փոխարինել թիմից հեռացած երկու առաջատարներին` Խաբի Ալոնսոյին ու Խավիին: Հիշեցնենք, որ վերջիններս արդեն հայտարարել են միջազգային կարիերան ավարտելու մասին, ուստի չեն մասնակցի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի խաղերին:
«Նրանք, անկասկած, կարևոր խաղացողներ էին հավաքականի համար: Բայց մենք չպետք է մոռանանք, որ ժամանակն անցնում է, և նոր սերունդ է մեծանում: Երիտասարդ ֆուտբոլիստները հաղթելու հսկայական ցանկություն են դրսևորում: Այդ որակը մեզ կարող է օգնել: Փորձառու ֆուտբոլիստների նպատակը երիտասարդներին օգնելն է: Մենք անպայման կօգնենք նրանց, որպեսզի հարմարվեն, քանի ժամանակին եղել ենք նրանց վիճակում»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքական հրավիրված նորեկների շարքում են Կիկո Կասիլյոն («Էսպանյոլ»), Միկել Սան Խոսեն («Ատլետիկ»), Անդեր Իտուրասպեն («Ատլետիկ») և Պակո Ալկասերը («Վալենսիա»):