«Ռեալը» ծրագրում է հաջորդ տարվա անելիքները
03/09/2014 18:12

«Ռեալը» ծրագրում է հաջորդ տարվա անելիքները

«Ռեալը» պլանավորում է հաջորդ ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերը: Գերմանիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը կարող է օգնել նաև այն հանգամանքը, որ նրա հետաքրքրությունները ներկայացնում են նույն գործակալները, ովքեր աշխատում են Տոնի Կրոոսի հետ:

Հաղորդվում է, որ Ռոյսի տեղափոխությունը կարող է կայանալ նույնիսկ ձմռանը:

Բացի այդ, «Ռեալը» մտադիր է փոխարինող գտնել «Բավարիա» տեղափոխված Խաբի Ալոնսոյին: Անչելոտտիի ընտրությունը կանգնել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մարկո Վերրատիի վրա, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախապատվությունը տալիս է Պոլ Պոգբային («Յուվենթուս»):

«Ռեալը» ծրագրում է հաջորդ տարվա անելիքները