Բակո Սահակյանն ընդունել է Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին
03/09/2014 12:55

Բակո Սահակյանն ընդունել է Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամներին` խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձևավորումը քաղաքական և բարոյական կարևոր իրադարձություն է համարել` այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Բակո Սահակյանն ընդունել է Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի անդամներին