Թուրքիայի քաղաքացու մեքենան շրջվել է Գյումրի-Երևան ճանապարհին
03/09/2014 11:43

Թուրքիայի քաղաքացու մեքենան շրջվել է Գյումրի-Երևան ճանապարհին

Այսօր՝ ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Երևան 52-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի (վարորդ Շնֆոլ Էրդինիչ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) ավտոգնացքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջել ճամփեզրին. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք: 

Թուրքիայի քաղաքացու մեքենան շրջվել է Գյումրի-Երևան ճանապարհին