.jpg)
Ucom-ի բաժանորդները կարող են կատարել վճարումները «ՀայՓոստում»
«Յուքոմը» «ՀայՓոստի» հետ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 1-ից բոլոր բաժանորդները ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել «ՀայՓոստի» մոտակա բաժանմունքում:
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ բոլոր բաժանորդները կարող են կատարել իրենց վճարումները ինչպես ընկերության բոլոր սպասարկման կենտրոններում, TelCell, Tandem, Mobidram և idram վճարային համակարգերի միջոցով, այնպես էլ «ԱԿԲԱ Բանկի», «Ամերիաբանկի», «ՀայԲիզնեսԲանկի», «Առեքսիմբանկի», «Արարատ բանկի», «Կոնվերսբանկի», «Արդշինինվեստբանկի», «ԲՏԱ Բանկի», «ԲՏԱ Տերմինալի», «Յունիբանկի, «Հայէկոնոմբանկի» բոլոր մասնաճյուղերում: