03/09/2014 10:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում ցերեկը սպասվում է +33 +35, երեկոյան +28 +30, գիշերը +20 +22 աստիճան: