Ուելբեկ. «Սա իմ զարգացման հաջորդ փուլն է»
03/09/2014 18:53

Ուելբեկ. «Սա իմ զարգացման հաջորդ փուլն է»

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Դաննի Ուելբեկն իր առաջին հարցազրույցն է տվել այդ թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում:

«Մանկուց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն եմ եղել և հիանալի ժամանակ եմ անցկացրել այնտեղ: Կարծում եմ, որ արդեն իմ զարգացման հաջորդ փուլն է,- Ուելբեկի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- Հիմա կարող եմ մարդկանց ցուցադրել, թե ինչի եմ ընդունակ, հասնել այն բարձունքներին, որոնց ձգտել եմ: Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, և նման իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելը կարևոր է: Ես, իրոք, համոզված եմ, որ «Արսենալ» տեղափոխությունս ճիշտ որոշում է»:

Ուելբեկ. «Սա իմ զարգացման հաջորդ փուլն է»