.jpg)
Նաիրիտի գործերին չխառնվեք. Նաիրիտի աշխատակիցը՝ Անի Զախարյանին (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիներին միացավ նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով ևս գործարանի աշխատակիցներին համախմբման կոչ արեց:
«Պետք չէ վախենալ ոչ սադրիչներից, ոչ էլ պրովակատորներից: Նրանք ուզում են տպավորություն ստեղծել, թե իբր Անի Զախարյանի վրա հակազադեցություն կա: Ոչ: Անի Զախարյանին լավ էլ հարգում են, սիրում են: Ու ես վստահ եմ, որովհետև Անին էլ Ժողովրդին է սիրում, ու նրանց կողքին է»,- բարձրախոսով հայտարարեց Անի Զախարյանը, սակայն այդ ընթացքում նաիրիտցիները հետաքրքրվեցին. «Հա, բայց ո՞վ է Անին»:
Այդ ժամանակ գործարանի մեկ ուրիշ աշխատակից մոտեցավ Անիին և հորդորեց չքաղաքականացնել բողոքի ակցիան: «Նաիրիտի գործերին չխառնվեք»,- ասաց նա:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութերում:
Նախորդող հրապարակումներ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հոգնել են պայքարելուց (Տեսանյութ)