.jpg)
«Արարատ գրուպը» թմրամիջոցներ կներկրի
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ համաձայնագրում 16-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ՀՀ կառավարությանը՝ մի շարք ծրագրերի իրականացման համար:
Գործադիրը որոշել է երեք տարի ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության արտոնագիր տալ Արտաշատի «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի
Նշենք, որ պետռեգիստրում «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի, կամ հիմնադիրների վերաբերյալ տեղեկություն չկա: