Հրդեհ՝ Ֆիրդուսի փողոցում. Բնակիչը ստացել է այրվածքներ
04/09/2014 18:46

Հրդեհ՝ Ֆիրդուսի փողոցում. Բնակիչը ստացել է այրվածքներ

ԱԻՆ այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնվ. 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրդեհ՝ Ֆիրդուսի փողոցում. Բնակիչը ստացել է այրվածքներ