Կոստանյանը հետևողական է լինելու քննչական և պետական այլ մարմինների նկատմամբ
04/09/2014 14:02

Կոստանյանը հետևողական է լինելու քննչական և պետական այլ մարմինների նկատմամբ

«Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու վերաբերյալ լուրերը 10 տարի է, ինչ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանը:

«Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ կուզենային, որ ես այս պաշտոնում չլինեմ: Նրանք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած այլ պաշտոնում, բայց ոչ այստեղ: Դրա համար ես ոչ մի անուն չեմ նշում, կարծում եմ՝ յուրաքանչյուրը գիտի»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Գլխավոր դատախազն ասաց, որ անկախ նրանից, թե իր գործունեությունից որոշ մարդիկ կլինեն դժգոհ կամ գոհ, ինքը շարունակելու է նույն հետևողականությամբ ու ոգևորվածությամբ գործել.

«Դա տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այսինքն` հակակոռուպցիոն և օրինականության ամրապնդմանը, այլև իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում՝ քննչական և պետական այլ մարմինների վրա: Հետևաբար` անկախ նրանից, թե ով կոգևորվի, ով կերջանկանա իմ՝ որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ ապատեղեկատվություն կտարածի, դա իրենց խնդիրն է: Դա ինձ բացարձակ չի մտահոգում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
 

Կոստանյանը հետևողական է լինելու քննչական և պետական այլ մարմինների նկատմամբ