Հովհ. Մանուկյան. Հնարավոր է` թույլ տանք դատապարտյալներին օգտվել հեռախոսից
04/09/2014 16:11

Հովհ. Մանուկյան. Հնարավոր է` թույլ տանք դատապարտյալներին օգտվել հեռախոսից

Հնարավոր է` մինչև տարեվերջ դատապարտյալներին թույլ տրվի օրինական կերպով օգտվել հեռախոսակապից և ինտերնետից: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նապարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստվում է հանդես գալ նման օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հիմա մենք ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը»,- ասաց նախարարը՝ բացատրելով, որ պիտի հստակեցվի այն սահմանը, թե որքանով դատապարտյալը կարող է շփվել արտաքին աշխարհի հետ:

«Երբ պարզենք դա, ապա հնարավոր է նույնիսկ թույլ տանք նրանց օգտվել հեռախոսից կամ ինտերնետից»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:
 

Հովհ. Մանուկյան. Հնարավոր է` թույլ տանք դատապարտյալներին օգտվել հեռախոսից