Ջեյմս Ուորլիք. Սպասվում է  կտրուկ հայտարարություն
04/09/2014 11:56

Ջեյմս Ուորլիք. Սպասվում է կտրուկ հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այսօր Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սպասվում է մեր ընդհանուր արժեքների և նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»,- գրել է Ջ. Ուորլիքը: 

Ջեյմս Ուորլիք. Սպասվում է կտրուկ հայտարարություն