.jpg)
Պենտագոն. ԱՄՆ-ը չի պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝Ուկրաինայում ճգնաժամին աջակցելու համար և հավելել, որ իրենք չեն պատերազմելու Մոսկվայի դեմ Ուկրաինայի համար:
RBC.ru-ի փոխանցմամբ` Հեյգլը նշել է, որ Ռուսաստանի նախագահը ձեռնարկում է շատ վտանգավոր քայլեր, որոնք հանգեցնում են լարվածության:
Հեյգլը նաև պաշտպանել է Վաշինգտոնի դիվանագիտական քայլերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:
Նա անհիմն է համարում այն մեղադրանքները, թե Վաշինգտոնի քայլերը մինչ այս պահը չեն հանգեցրել իրավիճակի լիցքաթափման: