.jpg)
Ամռանը մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է 1175 երեխա
ՀՀ կառավարության ծրագրով Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կազմակերպվել է երևանաբնակ 1175 երեխաների ամառային հանգիստը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ աշխատանքներում ներգրավվել են վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը`վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ, ովքեր դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղերում ծանոթացել երեխաների հանգստի պայմաններին:
Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ: 2014 թվականի ամառային հանգստի պետական ծրագիրը հատկանշական էր նրանով, որ նախկինում 2 հերթափոխով կազմակերպված ճամբարային ծրագիրն այս տարի ընթացել է 3 հերթափոխով` ներգրավելով ավելի մեծ թվով երեխաների: