Ջոն Քերին հանդիպելու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
04/09/2014 18:05

Ջոն Քերին հանդիպելու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ

Ուելսում այսօր` Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից:

Նշենք, որ Ուելսում կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և կազմակերպության հետ համագործակցող երկրների ներկայացուցիչները:

Ջոն Քերին հանդիպելու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ