Սեպտեմբերի 12-ից փոխվում Է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը
04/09/2014 17:05

Սեպտեմբերի 12-ից փոխվում Է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը

Սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավճարը:

Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:

Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով ԱՄՆ հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ դեսպանության կայքէջերը http://armenia.usembassy.gov/visas.html.

 

 

Սեպտեմբերի 12-ից փոխվում Է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը