Վանաձորում Տնտեսագիտական համալսարանի ուսանող են դանակահարել (Տեսանյութ)
04/09/2014 19:13

Վանաձորում Տնտեսագիտական համալսարանի ուսանող են դանակահարել (Տեսանյութ)

Օգոստոսի 27-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած չթափանցող վերքերով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Տնտեսագիտական համալսարանի մի ուսանող: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցների հետ զրույցում, երիտասարդը հայտարարեց, որ վնասվածքները ստացել է իրենց բակում՝ ընկնելու հետևանքով: Բայց այդ վարկածին դժվար էր հավատալ:

Օպերատիվ գործողությունների արդյունքում արդեն հաջորդ օրը պարզվեց, որ նախորդ երեկո դանակահարված ուսանողը վիճաբանություն է ունեցել տեղի սրճարաններից մեկում:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
 

Վանաձորում Տնտեսագիտական համալսարանի ուսանող են դանակահարել (Տեսանյութ)