Հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությունը կշարունակվի
04/09/2014 12:49

Հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությունը կշարունակվի

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և զարգացման դինամիկան: Քննարկվել են ինչպես 2015 թվականին ծրագրավորվող, այնպես էլ ավելի երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի հետևակային դպրոց, ինչպես նաև, արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի դամբարանին: 

Հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությունը կշարունակվի