Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ
05/09/2014 10:19

Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող եղանակներով: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն:

Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել»:
 

Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ