Արոնյանն ու Կարլսենը ոչ-ոքի են խաղացել
06/09/2014 15:23

Արոնյանն ու Կարլսենը ոչ-ոքի են խաղացել

ՄՆ-ում ընթացող «Sinquefield Cup» շախմատային գերմրցաշարի 9-րդ տուրում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն էր։

Սևերով խաղացող Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան նորվեգացու հետ։

Նույն կերպ են ավարտվել նաև Կարուանա-Նակամուրա, Վաշյե-Լագրավ-Թոփալով պարտիաները։

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Ֆաբիանո Կարուանա-8

2. Մագնուս Կարլսեն-5

3. Վեսելին Թոփալով-4.5

4-5. Լևոն Արոնյան, Մաքսիմ Վաշյե-Լագրավ-3.5

6. Հիկարու Նակամուրա-2.5

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարուանան։ 

Արոնյանն ու Կարլսենը ոչ-ոքի են խաղացել