.jpg)
ՀՀԿ պատգամավոր. Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասել, որ հերիք ա էլի…
«Հայաստանի վիճակը շատ լավ է: Մեռնեմ Հայաստանիս ջանին»,- ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեի Հայաստանի այսօրվա վիճակը, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը(Բուրնաշ):
Մեկ այլ հարցին ի պատասխան, թե հիմա՞ է լավ երկրի վիճակը, թե՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ոչ այսօր, ոչ էլ Քոչարյանի ժամանակ: Ավելի լավ պետք է լինի»:
Ովքե՞ր են մեղավոր, որ ավելի լավը չէ Հայաստանը հարցին ի պատասխան, Ա. Աղաբաբյանն ասաց. «Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասել, որ հերիք ա էլի…»:
Իսկ թե ո՞ւմ չի կարողանում Ա. Աղաբաբյանն ասել բավական է հարցը նա թողեց անպատասխան: