.jpg)
Բեքհեմ. Երբ Անգլիայի ավագն էի, հիմար սխալներ եմ արել
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան և ավագ Դեյվիդ Բեքհեմը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին լավ ավագ կլինի ազգային ընտրանու համար։
«Ուեյնի հետ մյուս ֆուտբոլստներն իրենց լավագույն ֆուտբոլը կցուցադրեն։ Նա ամբողջ սրտով կխաղա։
Նա քրտնաջան կաշխատի, իր օրինակով առաջ կտանի թիմակիցներին։
Որպես ավագ՝ ես երբեք չեմ թաքնվել և Ուեյնն էլ դա չի արել, անգամ երբ լավագույն մարզավիճակում չի եղել, երբ բարդ ժամանակներ է ապրել՝ առանց գոլեր խփելու և իր լավագույն խաղը ցուցադրելու։
Ես սխալներ եմ թույլ տվել, երբ Անգլիայի հավաքականի ավագն էի, հիմար բաներ եմ արել։ Սակայն ես մեծացել եմ, դա ինձ ավելի հասուն է դարձրել»,- ասել է Բեքհեմը։