ՀՀԿ-ն եղել ու կա ամենաուժեղ ու ամենածանրակշիռ քաղաքական ուժը. Շարմազանով
06/09/2014 21:16

ՀՀԿ-ն եղել ու կա ամենաուժեղ ու ամենածանրակշիռ քաղաքական ուժը. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են պետության ներքաղաքական ու արտաքին քաղաքական կարևորագույն հարցեր: Նա նշեց, թե դրանք, հիմնականում, առնչվել են իշխող կուսակցության, ԱԺ և Կառավարության աշխատանքներին:

«ԳՄ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով դրական գնահատեց կուսակցության, ինչպես նաև՝ ԱԺ և Կառավարության աշխատանքները: Քննարկվել են նաև մեր հետագա անելինքերը: Ինչ վերաբերում է ԱԺ և Կառավարության աշխատանքներին, այն գնահատվեց, հիմնականում, դրական: Բայց միևնույն ժամանակ մենք ամրագրեցինք, որ պետք է ավելի միասնական ու եռանդուն աշխատանք ծավալենք: Նախագահ Սագսյանն ընդգծեց, որ կառավարությունը աշխատում է հրապարակային ու ավելի բաց»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ կարևորվել են հատկապես ՀՀԿ-ԱԺ-Կառավարություն միասնական աշխատանքները: Նրա խոսքով` նիստի ընթացքում արձանագրվել է, որ «ՀՀԿ-ն եղել ու կա ամենաուժեղ, ամենածանրակշիռ ու ամենավճռորոշ քաղաքական ուժը»:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև սահամանդրական բարեփոխումների ընթացքը: Շարմազանովի հավաստմամբ` Նախագահ Սարգսյանն ըդնգծել է, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ իրականցվում են սահմանադրական բարեփոխումների հրապարակային քննարկումներ: «Այսօր իշխանությունները հանրությանը հրամցնում են ոչ թե պատրաստի հայեցակարգ, այլ նրա հետ քննարկում են սահամադրական բարեփոխումների ձևաչափը: Հոկտեմբեր ամիսին այդ հայեցակարգը պատրաստ կլինի, որը կքննարկվի նաև խորհրդարանում` խորհրդարական ուժերի, ինչպես նաև՝ հասարակության հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով զանազան ասեկոսեներին, որոնք առնչվում են սահմանադրական բարեփոխումներին` Շարմզանովը նկատեց, որ դրանց հեղինակն այն քաղաքական ուժերն են, որոնք միշտ մեղադրում են իշխանություններին, սակայն ժամանակին հենց իրենք էին խոսում սահամանդրական բարեփոխումներից: «Իսկ երբ այսօր այդ նույն իշխանությունները բաց քննարկում են այդ սահամանադրական բարեփոխումները, այդ նույն քաղաքական ուժերը համամիտ չեն սահամանադրական բարեփոխումների հետ: Այդ քաղաքական ուժերի պահվածքը մեզ համար անհասկանալի ու անընդունելի է: Նրանք նշում են, որ դեռ ժամանակը չէ: Բա ե՞րբ է ժամանակը: Ստացվում է, որ նախագահական ընտրություններից առաջ ժամանակն էր, երբ նրանք գոռում-գոչում էին սահմանադրական բարեփոխումների մասին, կոչ անում անցնել խորհրդարանական համակարգի, բայց նախագահական ընտրություններից հետո այլևս ժամանակը չէ: Եթե դրա հայեցակարգը չկա, ապա ինչի՞ն են դեմ: Դա ոչ թե պատճառաբանություն, այլ մահանա է»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը:
 

ՀՀԿ-ն եղել ու կա ամենաուժեղ ու ամենածանրակշիռ քաղաքական ուժը. Շարմազանով