.jpg)
Էրդողանը ղարաբաղյան հիմնահարցը բարձրացրել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ կարևոր է իրականացնել ՆԱՏՕ-ի՝ Ադրբեջանին տված խոստումները, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում մեծ նշանակություն ունի և այդ խնդիրը պետք է կարգավորվի:
Regnum գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամին:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այսուհետ ևս պաշտպանելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությունը, անկախությունը և Ուկրաինայի ազգային միասնականությունը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը:
Ըստ նրա՝ Ղրիմի թաթարների մեկուսացումը, որոնք ճնշումների են ենթարկվում, անընդունելի է: