.jpg)
Եղջերուների պատճառով Սան Ֆրանցիսկոյում հսկայական խցանում է առաջացել
Սան Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամրջի վրա խցանում է առաջացել երկու եղջերուների «զբոսանքի» պատճառով: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Հարյուրավոր մեքենաներ անշարժացել են, երբ կամրջի վրա հայտնվել են կենդանիները: Մինչ հատուկ ծառայությունների ժամանումը եղջերուները հեռացել են կամրջից:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ. վերջին երկու տարվա ընթացքում Ոսկե Դարպասներ կամրջի վրա մի քանի վայրի կենդանիներ են հայտնվել: