Հայաստանից միս և մսամթերք չի արտահանվում Ռուսաստան
06/09/2014 16:45

Հայաստանից միս և մսամթերք չի արտահանվում Ռուսաստան

«Երկու տարվա կտրվածքով՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն միս և մսամթերք չի արտահանվել»,- այս մասին Aysor.am-ին փոխանցեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը:

Հարցին, թե արդյոք նման իրավիճակը պայմանավորված է Հայաստանում գոմեշի մսի հետ կապված բացահայտումների հետ, Ա. Սուքիասյանը  պատասխանեց, որ դա կապված է Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հետ. Հայաստանը միս-մսամթերքի արտահանման նորմերը համապատասխանեցնում է ՄՄ նորմերին:

Նշենք, որ Հայաստանի` ՄՄ անդամակցության մասին խոսվել է 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո, իսկ Հայաստանից ՌԴ միս և մսամթերք չի արտահանվել արդեն երկու տարի:

ՌԴ-ի Россельхознадзор-ի կայքում տեղադրված է նաև 2014 թ-ի հուլիսի 11-ի լուր, որտեղ կառույցը անհանգստություն է հայտնում Հնդկաստանում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածված դաբաղ հիվանդության շուրջ:

Россельхознадзор-ը արգելել է Մաքսային միության տարածք գոմեշի մսի ներկրումը, որի խոշոր արտահանողն է Հնդկաստանը: Այս երկրում կենդանիների առողջական վիճակն էլ հենց անհագստության պատճառն է:

Նշենք, որ դեռևս 2011 թ-ի հոկտեմբերին Մաքսային Միության մասնագետները համատեղ ստուգումներ էին անցկացրել Հնդակստանի 5 գոմեշի միս արտադրող արտադրություններում, արդյունքները բացասական էին:

ՌԴ-ն, նկատի առնելով Հնդկաստանում կենդանիների առողջապական բարդ վիճակը՝ կապված դաբաղի, տուբերկուլոզի, բրուցելոզի հետ, Россельхознадзор-ն արգելել էր ՄՄ տարածք հնդկական սառեցրած մսի ներկրումը:

Հայաստանից միս և մսամթերք չի արտահանվում Ռուսաստան