Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ
06/09/2014 14:10

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից;

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ