.jpg)
Արթուր Բաղդասարյանն արդեն թերթ ունի
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն ընդդիմության դաշտում իր «խոսքը» տեղ հասցնելու և մյուսներից մյուսներից հետ չընկնելու նկրտումներով փորձում է քարոզչական միջոցներ ստեղծել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ՕԵԿ-ը քրտնաջան աշխատում է սեփական հեռուստաալիք ունենալու խնդրի վրա` «Երևան» թիվին Հ3 դարձնելու ճանապարհին է:
«Իսկ երեկ Բաղդասարյանի հովանավորությամբ լույս տեսած «Հարթակ» թերթի անդրանիկ համարի շնորհանդեսն էր: Թերթի գաղափարը, ինչպես ասել է խմբագիրը, ծնվել է մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ անց հասցրել են համար թողարկել»,- գրել է «Հրապարակը»: