Պորոշենկոն խոստացել է կատարել Դոնեցկի և Լուգանսկի պահանջները
06/09/2014 15:10

Պորոշենկոն խոստացել է կատարել Դոնեցկի և Լուգանսկի պահանջները

Նախօրեին Մինսկում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ուկրաինայի հարավ-արևելքում կրակի դադարեցման համաձայնագիրը:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան մեծ ջանքեր է գործադրելու Դոնբասում իրավիճակի կարգավորման համար:

Դա ենթադրում է իշխանությունների ապակենտրոնացում, տնտեսական ազատությունների տրամադրում, լեզվի օգտագործում և մշակույթային արժեքների պահպանում:

Համաձայնագիրը ենթադրում է նաև բոլոր գերիների փոխանակում:

Նշվում է, որ Պորոշենկոն խոստացել է նաև չհետապնդել հարավ-արևելքի անջատողականներին:

 

Պորոշենկոն խոստացել է կատարել Դոնեցկի և Լուգանսկի պահանջները