Քարահունջ գյուղում հրդեհի ժամանակ մահացել է 26-ամյա բնակիչը
06/09/2014 15:47

Քարահունջ գյուղում հրդեհի ժամանակ մահացել է 26-ամյա բնակիչը

Նախօրեին ժամը 00.10-ին, ՀՀ ԱԻՆ Գորիսի հրշեջ փրկարար ծառայությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարահունջ գյուղի ներքևի մասում տնակ է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արեգունի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տնակում, որի հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է նույն տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Ռաֆիկ Աղաբեկյանի դիակը` այրված վիճակում:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.28-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ:

Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 

Քարահունջ գյուղում հրդեհի ժամանակ մահացել է 26-ամյա բնակիչը