Նախագահն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում
06/09/2014 13:46

Նախագահն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

 

Նախագահն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում