Է. Շարմազանով. Նախագահն իր ելույթում հստակ նշեց՝ ՄԽ ձևաչափը չպետք է փոխվի
06/09/2014 19:30

Է. Շարմազանով. Նախագահն իր ելույթում հստակ նշեց՝ ՄԽ ձևաչափը չպետք է փոխվի

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ նիստի ընթացքում չի քննարկվել Սյունիքի մարզի նոր մարզպետի հարցը. 

«Տեղի է ունեցել է ՀՀԿ ԳՄ նիստ, որից հետո՝ ՀՀԿ խորհրդի նիստ: Դրանք երկուսն էլ վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստերի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ քաղաքական նոր սեզոնի աշխատանքները»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել կուսակցության անդամները և ներկայացրել են քաղաքական մեծամասնության կուսակցական գերագույն մարմնի աշխատանքները: Քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումներըի վերաբերյալ հարցեր:

«Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչի համատեքստում քննարկվել են վերջին եռակողմ և երկկողմ հանդիպումները»,- ասաց Էդուարդ Շարմազանովն՝ ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթաժողովին շատ կարևոր էր:

«Նախ պետք է նշեմ, որ Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպանն Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել ադրբեջանական խնդիրները: Էրդողանն այդ հանդիպմանը կրկին խոսեց նույն հռետորաբանությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մինչև չլուծվի՝ չի լուծվի նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Այսքանից հետո ՀՀ նախագահը ելույթ ունեցավ և իր ելույթում հստակ նշեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը չպետք է փոխվի, այսինքն՝ խաղաղ բանակցային կարգավորման գործընթացն ուժի մեջ է: Բացի այդ նախագահն իր ելույթում՝ բոլոր երկրների ներկայությամբ, ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ադրբեջանը հանդես է գալիս իբրև բռնակալ պետություն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս պետությունը բազմիցս ակնարկել է, որ պետք է ձևափոխվի ՄԽ համանախագահության ձևաչափը և այս առումով էլ Քերրի-Սարգսյան-Ալիև հանդիպումն ապացուցեց մի շարք կարևոր փաստեր: Առաջին փաստ՝ խաղաղ կարգավորումը խնդրի լուծման միակ ճանապարհն է և ռազմական լուծումն անթույլատրելի է: Սա ուղիղ մեսիջ էր, թե′ բռնապետական Ադրբեջանին և թե′ նրա հովանավոր Թուրքիային: Ու փաստ երկրորդ՝ ՄԽ ձևաչափը փոփոխության ենթակա չէ, իսկ իրավիճակի ցանկացած սրում՝ անթույլատրելի է»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:
 

Է. Շարմազանով. Նախագահն իր ելույթում հստակ նշեց՝ ՄԽ ձևաչափը չպետք է փոխվի