Յենս Ստոլտենբերգը դարձել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
06/09/2014 16:31

Յենս Ստոլտենբերգը դարձել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար է դարձել Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը:

Kp.ua-ի փոխանցմամբ, նոր գլխավոր քարտուղարին է ներկայացրել գործող քարտուղար Անդսերս Ֆոգ Ռասմուսենը, ով հեռանում է այդ պաշտոնից:

Ստոլտենբերգը պաշտոնապես անցնելու է իր պարտականությունների կատարմանը հոկտեմբերի 1-ից:

Նշվում է, որ 55-ամյա Ստոլտենբերգը 3 անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: 2013թ.-ին ձախ կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում, սակայն նա շարունակում է համարվել Նորվեգիայում ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ:
 

Յենս Ստոլտենբերգը դարձել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար