Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին. Խի՞ չեմ ցանկանա
06/09/2014 17:08

Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին. Խի՞ չեմ ցանկանա

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նա կցանկանա՞ր նորից լինել մարզպետի պաշտոնում. 

«Խի՞ չեմ ցանկանա»,- պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ոչ ոք իրեն նման պաշտոն չի առաջարկել. 

«Ձեր բնավորությունն է` էս մի տարի է, որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք այդտեղ»,- լրագրողներին ասաց նախկին մարզպետը: 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 4-ին՝ իր դիմումի համաձայն: Նա արդեն  նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: 

Նախորդող հրապարակում՝ Սյունիքի մարզպետն ազատվեց աշխատանքից

 

Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին. Խի՞ չեմ ցանկանա