Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
06/09/2014 09:30

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Այսօր հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով: 

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի +31 +33, երեկոյան +28 +30, գիշերը +20 +22 աստիճան տաքություն:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով