«Բոկա Խունիորսի» դարպասապահը տուժել է տրիբունայից նետված քարից (Տեսանյութ)
08/09/2014 18:55

«Բոկա Խունիորսի» դարպասապահը տուժել է տրիբունայից նետված քարից (Տեսանյութ)

«Բոկա Խունիորսի» դարպասապահ Ագուստին Օրիոնը գլխի վնասվածք է ստացել Կոպա Սուդամերիկանայի՝ «Ռոսարիո Սենթրալի» դեմ խաղի ժամանակ (1:1) տրիբունայից իր վրա նետված քարի հարվածից։

33-ամյա ֆուտբոլիստին ստիպված են եղել բուժօգնություն ցույց տալ հենց դաշտում, որից հետո նա կարողացել է հանդիպումը շարունակել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ալժիրում գրանցված այդպիսի անկարգությունը ողբերգական ավարտ էր ունեցել։ 24-ամյա հարձակվող Ալբերտ Էբոսսեն տրիբունայից նետված քարի հարվածից հետո գիտակցության չգալով մահացել էր։ 

«Բոկա Խունիորսի» դարպասապահը տուժել է տրիբունայից նետված քարից (Տեսանյութ)