.jpg)
Գյումրիում «Մերսեդեսը» բախվել է միկրոավտոբուսին. Կան վիրավոր ուղեւորներ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Վիտո»(վարորդ՝ 61-ամյա Կ. Ե.) և թիվ 22 երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երթուղայինի ուղևորներ 74-ամյա Ս. Գ.-ն և 27-ամյա Ա. Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: