Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
08/09/2014 19:54

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Այսօր, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրիք 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցել) 1-րդ մասի (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: 

Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

 

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ