Ինչպե՞ս դեմքից հեռացնել անցանկալի մազերը. Տնային բաղադրատոմս
08/09/2014 19:03

Ինչպե՞ս դեմքից հեռացնել անցանկալի մազերը. Տնային բաղադրատոմս

Մազահեռացման համար ստեղծված բազմաթիվ քսուքները, գելերը իրական այլընտրանք են, եթե լազերային էպիլյացիան թանկ հաճույք է։

Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստված մազահեռացման միջոց, որը ոչ միայն հեռացնում է անցանկալի մազերը, այլև` գեղեցկացնում մաշկը։ Մազահեռացման այս միջոցը կարելի է կիրառել դեմքի, ոտքերի և թևերի մազերից ազատվելու համար։

Անհրաժեշտ է․ 1 ձվի սպիտակուց, 1 ճաշի գդալ սպիտակ շաքարավազ և կես ճաշի գդալ եգիպտացորենի այլուր։

Ինչպես պատրաստել․ Ձվի սպիտակուցը, շաքարավազը և ալյուրը խառնել իրար հետ՝ մինչ կստացվի ամբողջական զանգված։

Արդեն պատրաստի զանգվածը քսել այն հատվածներին, որտեղ առկա են անցանկալի մազեր։

Թողնել մինչև լավ չորանա և հեռացնել այն մաշկից՝ պոկելով։ 

Ինչպե՞ս դեմքից հեռացնել անցանկալի մազերը. Տնային բաղադրատոմս