.jpg)
08/09/2014 14:29
Գոհար Պողոսյանը նշանակվեց վարչապետի մամուլի քարտուղար
Ազգային Ժողովի նախկին մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Գոհար Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: