.jpg)
«Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողով կանցկացնի
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ 2014թ. սեպտեմբերի 16-ին տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից:
Խորհրդաժողովին հրավիրվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: