.jpg)
Ավստրիայի ԱԳՆ. Սարգսյան-Ալիև Վիեննայի հանդիպումը շատ օգտակար էր
Հույս ունեմ, որ երկխոսությունը կհաղթի և հետագայում ռազմական հակամարտություններ չեն լինի: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում գտնվող Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Կուրցը նշեց, որ Վիեննան պատրաստ է օժանդակել նրանց, ովքեր կցանկանան գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով և հիշեցրեց 2013թ.-ի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը.
«Կարծում եմ՝ այն շատ օգտակար էր»,- ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարարը և ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ վերջերս բռնկված զինված հակամարտություններն, այնուամենայնիվ, կլուծվեն խաղաղ ճանապարհով:
Նախորդող հրապարակում՝ Սեբաստիան Կուրց. Մեզ մտահոգում է Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակը