Ես չեմ կորել եթերից, հեռուստատեսությունն է ինձ կորցրել. Ռաֆայել Ղազանչյան
08/09/2014 19:46

Ես չեմ կորել եթերից, հեռուստատեսությունն է ինձ կորցրել. Ռաֆայել Ղազանչյան

աղորդավար, շոումեն Ռաֆայել Ղազանչյանը՝ Ռաֆոն, տևական ժամանակ է՝ չի երևում էկրաններին: Life.panorama.am-ը հետաքրքրվեց՝ որն է եթերից հեռանալու պատճառը, և այժմ ինչով է զբաղված Ռաֆայելը:

Վերջինս պատասխանեց, որ ինքը Երևանում է, աշխատում է կադրից դուրս, զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով՝ համերգների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ երկրից դուրս: Բացի այդ՝ Ռաֆայելը մի նոր ֆիլմի շրջանակներում աշխատում է որպես երաժշտական ձևավորող (sound & music manajer). հոկտեմբերին այն կլինի էկրաններին:

Մեր այն հարցին, թե ուր է կորել բոլորին հայտնի Ռաֆոն, ինչու նա չի երևում եթերում, վերջինս պատասխանեց. «Ես չեմ կորել եթերից, այդ հեռուստատեսությունն է ինձ կորցրել: Եթե որակյալ նախագծում ընդգրկվելու առաջարկ լինի, անպայման կընդունեմ ու կվերադառնամ: Իսկ այժմ, թերևս հեռուստատեսությունը որակյալ նախագծերի կարիք չունի՝ մի քանի բացառություններով»: 

Ես չեմ կորել եթերից, հեռուստատեսությունն է ինձ կորցրել. Ռաֆայել Ղազանչյան