Զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
08/09/2014 10:31

Զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը (ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զկ): Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 

Զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել