.jpg)
Նյու-Յորքում բացվել է Սերգեյ Դովլաթովի անվան փողոց
Նյու-Յորքի Քուինս շրջանում բացվել է գրող Սերգեյ Դովլաթովի անվան՝ Sergei Dovlatov Way փողոցը: Գրողը Ռուսաստանից ԱՄՆ է տեղափոխվել և այդ փողոցում բնակվել 10 տարի:
Դովլաթովը, ում հայրը՝ Դոնաթ Մեչիկը հրեա էր, իսկ մայրը՝ Նորա Դովլաթովան՝ հայուհի, արտասահմանում գտնվելու տարիներին 12 տարվա ընթացքում գրել է 12 գիրք:
Նա մահացել է 1990 թ.-ի օգոստոսի 24-ին Նյու-Յորքում սրտի նոպայից:
Փողոցի անվանակոչման որոշումը կայացրել են քաղաքի իշխանությունները: