.jpg)
Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների. Շարմազանովը` Զուրաբյանին
«Իշխանություններն իրենց պատկերցումներով ձևավորել են մի օրակարագ, սակայն կա մի հարց, որն ընդգրկված չէ ԱԺ օրակարգում: Այն կարևոր է ազգային անվտանգության համար: Այս առաջարկն արվում է ոչ միայն իմ, այլև քառյակի անունից: Խոսքը աղետալի չափերի հասնող արտագաղթի մասին է: Վերջին 4 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ այս պայմաններում Հայաստանը լքում են բազմաթիվ մարդիկ»,- ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա ասաց, որ ՀԱԿ խմբակցության, ինչպես նաև քառյակի անունից պահանջում է, որպեսզի այս չորսօրյա օրակարգում քննարկման ընգրկվի նաև արտագաղթի հարցը:
«Եկեք բաց խոսենք մեր ժողովրդի հետ»,- նշեց Լ. Զուրաբյանը, որին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների»: