Արմեն Երիցյանն աշխատանքի է ընդունել սեփական դստերը
09/09/2014 09:38

Արմեն Երիցյանն աշխատանքի է ընդունել սեփական դստերը

«Իրատես de facto»-ում կարդում ենք. «Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը:

Երիցյանը նախարարության բաժիններից մեկում աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Չասեն էլ՝ գիտենք, որ հայ պաշտոնյաները սովորություն ունեն ազգականներին իրենց «թևի տակ առնելու», ու այս հարցում ԱԻ նախարարը բացառություն չէ»:

Արմեն Երիցյանն աշխատանքի է ընդունել սեփական դստերը