.jpg)
Ա. Զաքարյան. Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ադրբեջանը հայտնվել է փակուղում
Բանակցությունների շնորհիվ մեզ հաջողվել է հասնել մի իրավիճակի, որ Ադրբեջանը հայտնվել է փակուղում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով` արտաքին հարաբերությունների համայնապատկերում շատ կարևոր է նաև Թուրքիայի նախագահին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղղված հրավերը:
«Հարգելի գործընկերներ, այն ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում, չի կարող չանդրադառնալ նաև մեզ վրա: Դրանք բերում են նոր մտահոգություններ ու մարտահրավերներ: Մենք պետք է ավելի նախաձեռնող ու հետևողական լինենք: Հարկավոր է ակտիվացնել միջազգային ասպարեզում մեր աշխատանքները, ինչպես նաև խորացնել համագործակցությունը մեր դիվանագիտական կորպուսի հետ»,-ասաց նա: